կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-03 14:20
Քաղաքական

Զոհրաբ Մնացականյանը վաղը մեկնելու է Արցախ, անդրադարձ է լինելու Վաշինգտոնում քննարկված հարցերին. Աննա Նաղդալյան

Զոհրաբ Մնացականյանը վաղը մեկնելու է Արցախ, անդրադարձ է լինելու Վաշինգտոնում քննարկված հարցերին. Աննա Նաղդալյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Արցախ, որտեղ Արցախի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Այցի շրջանակում նախարար Մնացականյանը  հանդիպելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։

Հարցին՝ արդյո՞ք Մնացականյանը արցախյան կողմին փոխանցելու է նաև համանախագահների՝ Վաշինգտոնում արված առաջարկությունները, Նաղդալյանը պատասխանեց, որ դա կանոնավոր գործառույթ է, որը մշտապես իրականացվում է Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից առաջ կամ հետո։

«Սա իրականացվում է Արցախն առավել ներգրավված պահելու համար, սակայն այն որևէ կերպ չի փոխարինելու Արցախի անմիջական ներգրավվածության հարցին, և, բնականաբար, այս հանդիպման ընթաքում նույնպես անդրադարձ է կատարվելու վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին, իսկ այդ հարցերը քննարկվելու են Արցախի ղեկավարության հետ»,- ասաց նա: