Փոխարժեքներ
15 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.92 |
EUR | ⚊ | € 445.1 |
RUB | ⚊ | ₽ 4.754 |
GBP | ⚊ | £ 515.78 |
GEL | ⚊ | ₾ 141.98 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Թուրքիայից սովորեք դիվանագիտություն։
Օմանում կայացած ԱՄՆ-Իրան միջնորդավորված բանակցություններից հետո, որոնք հույս են տալիս, որ ԱՄՆ-Իրան բախում կարող է չլինել, Թուրքիան միանգամից կսկսի համագործակցային քաղաքականություն Իրանի հետ։ Արդեն իսկ հայտնի է, որ առաջիկայում Էրդողանը պատրաստվում է այցելել Թեհրան։
Իսկ այն ընթացքում, երբ պայթունավտանգ էին համարվում Իրան-ԱՄՆ հարաբերությունները, Թուրքիան աստիճանաբար դիրքավորվում էր հակաիրանական ճակատում, օգտագործելով նաեւ Ադրբեջանի գործոնը, որը ունի կոնֆրոնտացիոն հարաբերություններ Իրանի (բնականաբար Իսրայելի պատվերով) հետ։
Նույնն է Թուրքիայի քաղաքականությունը Ռուսաստանի պարագայում, նույնն է մնացած դեպքերում։ Ուժեղի հետ Թուրքիան միշտ համագործակցում է, իսկ թույլին հարվածում։ Ընդ որում բացարձակ կարևոր չէ, այդ թույլը իր նախկին բարեկամն է, թե՞ ասենք Հունաստանը կամ Հայաստանը։
Սովորե‘ք, տիկնայք և պարոնայք, բայց ո‘չ երբեք նրանցից, ովքեր ամբողջ կյանքում ձախողակ լինելով հիմա հավակնում են կրթել... կրթության հետ բացարձակ աղերս չունեցող մարդիկ ուզում են կրթել:
Խելքի՜ աշեցեք»: