Փոխարժեքներ
12 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.07 |
EUR | ⚊ | € 443.2 |
RUB | ⚊ | ₽ 4.6567 |
GBP | ⚊ | £ 511.21 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
«Հրապարակ» գրում է․
Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում աշխատակազմի ղեկավարը եւ տեղակալները տարբեր ուղղություններով համակարգում են Կրեմլի ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Մինչեւ վերջերս Հայաստանի գծով կուրատորը Դմիտրի Կոզակն էր` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի կուրատոր Կոզակին ՌԴ նախագահը փոխել է: Նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն, որը համակարգում է նաեւ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մոդովայի ուղղությունները: Սա մի բանի մասին է վկայում, որ Հայաստանը Կրեմլի համար կարեւոր ուղղություն է դարձել է, եւ ավելի ծանրակշիռ պաշտոնյա է նշանակվում: Վլադիմիր Պուտինը վստահում է նրան, եւ նա բավականին պատասխանատու ու կարեւոր դեր է խաղում Կրեմլում: Այս մեկ ամսվա ընթացքում Կիրիենկոն դեռ ծանոթանում է իրավիճակին, այսպես կոչված՝ զոնդաժ է իրականացնում: Մեզ ասացին, որ այս ընթացքում նա որոշ հայ գործիչների հետ է շփվել, ոմանց անգամ ընդունել է Կրեմլում: Ընդ որում, լուրեր կան, որ Ռոբերտ Քոչարյանն է մեկնել Մոսկվա եւ հանդիպել Կիրիենկոյի հետ:
Մեր փորձերը` Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանից մեկնաբանություն ստանալու, ինչպես միշտ, հաջողությամբ չպսակվեցին․ նա մեծ եռանդով հերքում տարածելու կողմնակից է, այլ ոչ թե լրագրողների հարցերին պատասխանելու: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Քոչարյանի ասուլիսները վարող Ագնեսա Խամոյանը մեր հարցին՝ Ռ. Քոչարյանը վերջերս Մոսկվա մեկնե՞լ է, եթե այո, ապա ո՞ւմ հետ է հանդիպել, պատասխանեց. «Չեմ մեկնաբանում»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․ 04․ 25 թ համարում։