Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար Յունիբանկի «Թիվ 47» երևանյան մասնաճյուղը վերաբացվեց՝ նոր ու ժամանակակից դիզայնով: Մասնաճյուղը մասնագիտանալու է բիզնես հաճախորդների սպասարկման ուղղությամբ: Հասցեն՝ Երևան, Քրիստափորի 4/13 և 2/8:
«Մենք գիտենք, թե բիզնես հաճախորդների համար որքան կարևոր է արագ սպասարկումը և անհատական մոտեցումը: Այդ իսկ պատճառով մենք փոխել ենք սպասարկման կոնցեպտը և արդեն իսկ ունենք 6 բիզնես մասնաճյուղեր՝ հատուկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար: Մասնագիտացված մասնաճյուղերում բիզնես հաճախորդների համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմաններն արագ և պրոֆեսիոնալ սպասարկում ապահովելու համար»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
Յունիբանկում բիզնես հաճախորդը ստանում է ծառայությունների լայն փաթեթ իր բոլոր ֆինանսական կարիքները բավարարելու համար: Առանձնահատուկ պահանջարկ են վայելում պարզեցված ընթացակարգով վարկավորումը, ինչպես նաև էքսպրես վարկավորումը, որը հնարավորություն է տալիս ստանալ ֆինանսական միջոցներ առանց գրավի և երաշխավորների։ Վարկի նախահաստատումը կատարվում է 5 րոպեում:
Յունիբանկն առաջարկում է նաև բիզնես լիզինգ՝ սկսած 0% տոկոսադրույքից և 0% կանխավճարից: Հաճախորդին ընձեռվում է մատակարարի ընտրության հնարավորություն և լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ:
Ժամանակակից հարմարավետ սպասարկում ապահովելու համար ունենք նաև մոբայլ հավելված հատուկ բիզնեսի համար, որը հնարավորություն է տալիս արագ ու հեշտ կատարել գործարքներ աշխարհի ցանկացած կետից: