Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Դալմա Գարդեն Մոլում բացվեց Յունիբանկի «Դալմա» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ հարմարավետ, արագ և ժամանակակից պահանջներին համապատասխան սպասարկում ապահովելու համար:
Մասնաճյուղն աշխատելու է շաբաթական 7 օր՝ ժամը 12:30-ից մինչև 20:30-ն: Հատուկ աշխատանքային գրաֆիկը հնարավորություն է կտա հաճախորդներին այցելել մասնաճյուղ և օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամերին:
Մասնաճյուղը ֆիզիկական ու իրավաբանական անձանց տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները՝ ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, քարտերի տրամադրում և սպասարկում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումների իրականացում բաժնետոմսերում և պարտատոմսերում և այլն: Սպասարկման սրահում առկա է նաև վճարային տերմինալ՝ ինքնասպասարկման համար:
Յունիբանկի «Դալմա» մասնաճյուղի հասցեն է ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 3 (Դալմա Գարդեն Մոլ առևտրի կենտրոն), 1-ին հարկ, 6-րդ տարածք: