Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տաշիր քաղաքում հաճախորդների սպասարկումն է սկսել Յունիբանկի նորաբաց մասնաճյուղը: «Տաշիր» մասնաճյուղի հասցեն է՝ ք.Տաշիր, 6-րդ թաղամաս, Ջահուկյան 8/1:
«Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Տաշիր քաղաքում առկա էր Յունիբանկի ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկ: Ուրախ ենք, որ բացեցինք մեր 57-րդ մասնաճյուղը: Մենք ունենք բոլոր հնարավորությունները բարձրակարգ սպասարկում ապահովելու համար: «Տաշիր» մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և տրամադրելու է մեր հաճախորդներին անհրաժեշտ բոլոր ծառայությունները: Հարմարավետ սպասարկման սրահը հագեցված է հերթերի կառավարման համակարգով, ինչպես նաև վճարային տերմինալով՝ ինքնուրույն սպասարկում նախընտրած հաճախորդների համար», - նշեց Յունիբանկի Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:
Լինելով մանրածախ բանկային շուկայի առաջատարներից մեկը, Յունիբանկը շարունակական ընդլայնում է մասնաճյուղային ցանցը՝ հաճախորդների համար իր ծառայություններից օգտվելու գործընթացն ավելի հաճելի և հեշտ դարձնելու համար: «Տաշիր» մասնաճյուղը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները՝ ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում և այլն: