Փոխարժեքներ
10 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը, որը նաև նախագահում է Իրան-Ադրբեջան համատեղ տնտեսական հանձնաժողովը, Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու երկկողմ կապերը և տնտեսական համագործակցությունը: Այս մասին հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Հանդիպման քննարկման թեմաներից է եղել առանցքային ոլորտներում համատեղ նախագծերի ընդլայնումը, այդ թվում՝ տրանսպորտի, մաքսային համակարգի, ջրի ու էներգետիկայի, նավթի և գազի բնագավառներում, ինչպես նաև Արտոնյալ առևտրի համաձայնագրի շրջանակում:
Իրանի ճանապարհների նախարար Սադեղն ապրիլի 7-ից 10 գլխավորում է իրանական բարձրաստիճան պատվիրակությունն Ադրբեջանում՝ ստուգելու նախկին համաձայնագրերի առաջընթացը, վերացնելու համատեղ ձեռնարկությունների խոչընդոտները՝ այսպիսով նախապատրաստվելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Բաքու կատարելիք առաջիկա այցին:
Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ Իրանի նախագահն առաջիկայում կայցելի Ադրբեջան. այցի նպատակն է խորացնել դիվանագիտական քննարկումներն ու ամրապնդել երկկողմ կապերը։