|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է «Европейская правда»-ն՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Հաղորդվում է, որ ուկրաինացի նախարարը և Ադրբեջանի նախագահը «բաց և մանրամասն զրույց» են ունեցել Ուկրաինայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային առկա հարցերի շուրջ։
«Բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ռուսաստանյան ագրեսիայի դադարեցման և արդար ու տևական խաղաղության հաստատման հարցերին։
Սիբիգան շնորհակալություն է հայտնել Ալիևին Ուկրաինայի տարածքային ամբողջականության հետևողական աջակցության, ինչպես նաև մարդասիրական և էներգետիկ օգնության համար, որը Ադրբեջանը տրամադրել է Ուկրաինային ձմռան ամիսներին», - գրում է լրատվամիջոցը։
Առանձին նրանք քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման հետագա քայլերը։
Ինչպես նշել է Ուկրաինայի ԱԳ նախարարը, «այս ճանապարհին կարևոր հանգրվան կդառնա Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին Ադրբեջանի մասնակցությունը, որը տեղի կունենա հուլիսի 10-11-ը Հռոմում»։