|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը։
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, Բաքվում Ջեյ Դի Վենսի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո այդ մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահի մամուլի քարտուղարը։
«Նախագահ Ալիևը և փոխնախագահ Վենսը քննարկել են նախագահ Թրամփի՝ Հայաստանում և Ադրբեջանում խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը։ Նրանք կենտրոնացել են առևտրի և բարգավաճման, տեխնոլոգիաների և դիվանագիտական կապերի վրա, նաև խոսել են հաջորդ քայլերի մասին, այդ թվում՝ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) համար պայմանագրերի կնքման և թույլտվությունների, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումները և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան», - փոխանցել է փոխնախագահի խոսնակը։
Ամերիկյան կողմը, սակայն, չի մանրամասնել՝ ինչ արձագանք է եղել ադրբեջանական կողմից, և կան արդյոք այս հարցով պայմանավորվածություններ։
Հիշեցնենք՝ Ջեյ Դի Վենսն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ Բաքվում հանդիպումների ժամանակ բարձրացնելու է հայ գերիների ազատ արձակման հարցը։