|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական դիմումներ չի ստացել Հարավկովկասյան երկաթուղու հետ կոնցեսիոն պայմանագրի դադարեցման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ռուսաստանը կողմ է, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն բացարձակապես հանգիստ՝ խորհրդակցությունների և երկխոսության ռեժիմով։ Մոսկվան պատրաստ է շարունակել աշխատել, շարունակել կոնցեսիան Հայաստանում։
Երևանից հնչում են առաջարկներ առանձին հատվածների վերաբերյալ, որոնք Հայաստանի երկաթուղային համակարգի անբաժանելի մասն են։ Անհասկանալի է, թե ինչպես կարելի է պոկել մեկ կոճափայտը մյուս կոճափայտից։
Դժվար է գնահատել, թե ինչպես է իրականացվելու հայկական ճանապարհների կապվածությունն արտաքին աշխարհի հետ՝ առանց Ռուսաստանի երկաթուղիների հետ կապվածության»,-նշել է նա։