|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ռուսաստանը պետք է դադարեցնի իր ագրեսիան և դուրս բերի զորքերը Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից։ Այս երկրների տարածքում ռուս զինվորականները գտնվում են առանց այդ երկրների կառավարությունների համաձայնության։ Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան` հղում անելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգին։
«Ռուսաստանը պետք է զերծ մնա ագրեսիվ գործողություններից և դուրս բերի իր զորքերը Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից, որտեղ դրանք տեղակայվում են առանց այդ երկրների համաձայնության»,- ասել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ ռուսական կողմը պետք է կառուցողականորեն համագործակցի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար, այդ թվում՝ նորմանդական ձևաչափի շրջանակներում։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ՆԱՏՕ-ն Ռուսաստանին իր գրավոր պատասխանն է տվել, այսպես կոչված, «անվտանգության երաշխիքների» վերաբերյալ: