կարևոր
5647 դիտում, 1 օր առաջ - 2025-03-31 16:36
Քաղաքական

Չեմ ուզում հավատալ, որ Մարտուն Գրիգորյանը եսասիրությունը կգերադասի պետական մտածողությունից․ Նաիրի Հոխիկյան

Չեմ ուզում հավատալ, որ Մարտուն Գրիգորյանը եսասիրությունը կգերադասի պետական մտածողությունից․ Նաիրի Հոխիկյան

Հույս ունեմ, Մարտուն Գրիգորյանն այնքան խելամտություն և հեռատեսություն կունենա՝ հասկանալու, թե ինչ է սպասվում Գյումրիին։ Այս մասին գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը։

«Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 4 ընդդիմադիրներից 3-ը միավորվել են, մնացել է Մարտունը։ Ասում են՝ անցյալից մնացած ներքին խնդիրներ կան նրա և նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջև, ժամանակին կոնֆլիկտներ, կիսելու բան են ունեցել։

Չեմ ուզում հավատալ, որ Մարտուն Գրիգորյանը եսասիրությունը կգերադասի պետական մտածողությունից։ Նրա բարձր վարկանիշը Գյումրիում այլ բանի մասին է խոսում։ Իսկ եթե ամեն դեպքում չմիանա ընդդիմադիր եռյակին, ապա․

1․ կեղծ են բոլոր խոսքերը Նիկոլի դեմ սկզբունքային պայքարի մասին

2․ կեղծ են բոլոր խոսքերը հայրենիքին նվիրումի մասին։

Գյումրին անչափ կարևոր քաղաք է Հայաստանում, և Գյումրիի զարգացումները ազդեցություն են ունենում ամբողջ երկրում։ Եթե Գյումրիում ընդդիմադիրները մի կողմ թողնեն իրենց անձնական հարցերը և միանան Նիկոլի դեմ, ապա նույնը շղթայական ռեակցիայով կլինի ամբողջ երկրում։

Կհասկանա՞ արդյոք դա Մարտուն Գրիգորյանը։ Եթե այո, ապա ի պատիվ նրա, սկիզբ կդրվի Նիկոլի ջախջախման, եթե ոչ, ապա Մարտուն Գրիգորյանը կդառնա հերթական Էդմոն Մարուքյան»։