Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․
«Գառնիկ Դանիելյանին ճանաչում եմ այն ծանր օրերից, երբ դեռ խոսք չկար Տավուշի հանձնման մասին, Նիկոլն էլ խոստանում էր ձեռքերը կտրել Տավուշին որևէ վտանգ սպառնալու դեպքում, բայց իրականում նույն Նիկոլի ձեռքով թաքուն քանդվում էր մեր երկրի ռազմական ու քաղաքական իմունիտետը։
Առնվազն 2021-ից Գառնիկի հետ փորձում ենք կանխել Տավուշին, Սյունիքին, Արցախին ու մեր ամբողջ հայրենիքին սպառնացող ու ահագնացող վտանգները։
Գառնիկը իմ ճանաչած այն մարդկանցից է, ում նվիրվածությանը հայրենիքին անմնացորդ է և առանց անձնական սպասելիքի։
Երբ ինձ հարցնում են, թե ում հավատալ Սրբազանի առաջնորդած այս շարժման մեջ, միշտ պատասխանում եմ' Բագրատ Սրբազանին և Գառնիկ Դանիելյանին' Լենա տատիկի օրհնությամբ։ Նրանք են մեր հոգևոր ու ազգային պայքարի հիմնական խորհրդանիշները»։