կարևոր
3676 դիտում, 1 օր առաջ - 2025-03-31 12:13
Քաղաքական

Արմատական ընդդիմությունը, ինչպես Գյումրիում, այնպես էլ վաղը-մյուս օրը հանրապետությունում տանելու է հաղթանակ․ Սևակ Հակոբյան

Արմատական ընդդիմությունը, ինչպես Գյումրիում, այնպես էլ վաղը-մյուս օրը հանրապետությունում տանելու է հաղթանակ․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շատերին, այդ թվում, կարծում եմ, ադեկվատ քպականներին պարզ է, որ նրանք Նիկոլով, ՔՊ կուսակցությամբ չեն կարողանալու իշխանություն պահել, թե՛ արտահերթ, թե՛, առավել ևս, հերթական ընտրություններում։

Իմ տպավորությամբ, եթե Սարիկ Մինասյանը ՔՊ-ով չգնար, քպական ապազգային թեզերը չկրկներ, էն՝ «Արցախը չենք հանձնել, չենք կռվել» արտահայտութունը չաներ, ՔՊ կարկառունները իր համար ուղիղ չքարոզեին, իր միտինգներին ելույթ չունենային, քարոզարշավի վերջին օրը «Քոչարյանին նվիրված» միտինգ չանեին, դեբատի օրը կիքսեր չտար, ինչպես, օրինակ, «Լինսի» հիմնադրամի թալանածը,Ղարաբաղը վատ տեղ էր և այլ քպական թեզերով չգնար, այլ ընդամենը վարչական ռեսուրսը օգտագործեր, երևի թե միանձնյա կդառնար քաղաքապետ։

Թող քաղաքագետներն էլ ասեն, բայց ինձ թվում է՝ արմատական ընդդիմությունը, ինչպես Գյումրիում, այնպես էլ վաղը-մյուս օրը հանրապետությունում տանելու է հաղթանակ․ իհարկե՝ լուրջ, ոչ թե ձևական, դրածո կամ էքսպերիմենտալ հակառակորդի պարագայում»։