Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
YerevanToday-ի խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է․ «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից: Հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը։ Հիմա ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզներ։ Հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր ուղի՝ հանուն պայծառ ապագայի»։
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են, ընդամենը Սփյուռքն է ներքաշել հայ ազգը «այս խավարի» մեջ։ Այսօրվա Ջահերով երթին ով մասնակցի, միաժամանակ իր բողոքն ու խոնարհումն է արտահայտելու թուրքական իշխանության կողմից իրագործած Ցեղասպանությանը, որը 109 տարի առաջ անհիմն համարում էին Թալեաթը, Էնվերը, այսօր Էրդողանը ու որն ընդունում ու հասկանում է Փաշինյանը։
Փաստացի, այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, ըստ էության Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են։
Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից այսօր՝ 19։15 ից»։