| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ամերիկացի հետազոտողները հայտնաբերել են հավելյալ քաշից ազատվելու նոր մեթոդ: Այդ մեթոդը, որը կոչվում է կրիոլիպոլիզ, հիմնված է սառեցման միջոցով ճարպային հյուսվածքների ոչնչացման վրա. տեղեկացնում է doctors.am-ը:
Հայտնագործությունը պատկանում է Հարվարդի համալսարանին և Մասաչուսեթսի կենտրոնական հիվանդանոցին: Իրենց աշխատանքներում գիտնականներն օգտագործել են Zeltiq սարքը: Կրիոլիպոլիզի ընթացքում սարքն իջեցնում է ճարպային բջիջների ջերմաստիճանը մինչև 0 աստիճան:
Շատ ցածր ջերմաստիճանը սպանում է ճարպային բջիջները` միևնույն ժամանակ չդիպչելով մաշկին և մկաններին: Մահացած բջիջներն օրգանիզմից դուրս են հանվում բնական ճանապարհով` մեզի միջոցով: Փորձերը ցույց են տվել, որ միայն մեկ կուրսը հնարավորություն է տալիս հեռացնել ճարպային բջիջների 25 տոկոսը: