Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Լրագրող Դավիթ Սարգսյանը երեկ հայտնել էր, որ իր հաշվեհամարի ու անշարժ գույքի վրա 9 միլիոն դրամի կալանք է դրվել, նույն չափով կալանք է դրվել նաև լրատվամիջոցի՝ 168.am-ի հաշիվների վրա։ Պատճառն այն է, որ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը համաձայն չէ 168-ում հրապարակված Դավիթ Սարգսյանի հեղինակային նյութի հետ, որը վերաբերում է իր մեծահարուստ լինելուն։ Ավինյանը դատական հայց է ներկայացրել, նաև հայցի ապահովման միջոց կիրառելու հարցով է դիմել, որը դատավոր Էդուարդ Ամալյանը բավարարել է։ Սա աննախադեպ որոշում է, որն առնչվում է լրատվամիջոցին ու լրագրողին։
Hayastan.news-ը որոշել է պարզել, թե դեռևս 2011-ին դատավոր նշանակված Էդուարդ Ամալյանն ինչ ունեցվածք ունի և այլն։
Նրա առաջին հայտարարագրում, որը ներկայարցել է 2011-ին որպես Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, նա հայտարարգրել է 11, 5 մլն դրամ, 22 հզր դոլար և 2 մլն 800 հզր աշխատավարձ։
2021-ի հայտարարագրում դատավորը ներկայացրել է առանձնատուն Արաբկիր թաղամասում, որը ձեռք է բերել 2017-ին, նույն օրը Արաբկիրում ձեռք է բերել ևս մեկ անշարժ գույք, որի համատեղ սեփականատերն է։ 2020-ին արդեն կրկին համատեղ սեփականության իրավունքով, մեկ օրում ձեռք է բերել երկու բնակարան Արաբկիր թաղամասում։ Նշված գույքերը ձեռք բերելու եղանակը նշված չէ։
Նա Արաբկիրում հասարակական նշանակության շինության բաժնային սեփկանատեր է՝ ¾ բաժնային մասով, սա նրան նվիրել է հայրը՝ Գրիգոր Ամալյանը։ Նվիրատվության արժեքը 24 մլն 865 դրամ է։ 2021-ին համատեղ սեփականության իրավունքով կրկին բնակարան է ձեռք բերել Արաբկիրում, ձեռքբերման եղանակը կրկին չի հայտնել, արժեքը 48 մլն 980 հզր․ դրամ է , փոխառություն ունի «Միկշին» ՍՊԸ-ից, տոկոսադրույքը նշված է՝ 0։
Բանկային հաշվին ունի 150 հզր դոլար, 265 հզր դրամ, նշել է 200 (երկու հարյուր) դրամի կրիպտոարժույթ։Կանխիկ ունի 150 հզր դոլար։
Հաշվետու տարվա եկամուտը նշել է 9 մլն 342 հզր դրամ աշխատավարձ դատարանից, մոտ 7 մլն դրամ ստացված փոխառություն բանկից, 150 հզր դոլար նվիրատվություն հորից, ՊԵԿ-ից ստացված եկամուտ 2 մլն 460 հզր դրամ, 44 մլն դրամ այլ բանկից ստացված փոխառություն ունի, 5000 և 50 000 դոլարային արժույթով փոխառություն ունի։
Կինը՝ Նարինե Տոնոյանը Արաբկիրում 4 գույքի՝ առանձնատան, բնակարանի, գույքի ու ավտոտնակի համատեղ սեփականատեր է, Արաբկիրում մեկ բնակարանի միանձնյա սեփականատեր է, 2003 թվականի արտադրության մեկ մեքենա ունի, բանկային հաշվին 200 հզր դոլար ունի, որը գույքն օտարելուց ստացված եկամուտն է, և 1444 դրամ։ Ըստ հայտարարագրի՝ կանխիկ փող չունի։ Եվրոպական համալսարանից և Մանկավարժականա համալսարանից աշխատավարձի տարեկան չափը 3 մլն 700 հզր դրամ է։
8 մլն դրամի փոխառությունի ունի։
Ամալյանի կինն առաջին հայտարարագրում՝ 2011-ին ներկայացրած, հայտարարագրել է 6,5 մլն դրամ և 6000 դոլար։ Իսկ, օրինակ, շարժական գույքը, որը մեկ հայտարարագրում նշված է, որ ձեռք է բերել 2007-ին, 2011-ի հայտարարագրում այդ մասին նշված չէ։
Ստացվում է, որ ամուսինների միայն դրամական միջոցները կազմում են 500 000 դոլար։