Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ամերիկացի գիտնականները եկել են եզրակացության, որ լավատեսությունը պաշտպանում է կաթվածից: Ուսումնասիրություններն անցկացրել են Միչիգանի համալսարանի գիտնականները` Էրիկ Կիմի ղեկավարությամբ. տեղեկացնում է doctors.am-ը:
Կիմի խումբն ուսումնասիրել է 50 անց ավելի քան 6000 մարդու, որոնցից ոչ ոք ուսումնասիրությունից առաջ կաթված չէր տարել: Գիտնականները 2 տարի հետևել են կամավորների վիճակին: Մասնակիցների լավատեսությունը գնահատվել է 3-18 բալի սահմաններում` հատուկ հարցաշարի միջոցով: Ուսումնասիրության ընթացքում գրանցվել է կաթվածի 88 դեպք: Կիմն ու նրա գործընկերները պարզել են, որ լավատեսության 1 բալ աճին զուգահեռ կաթվածի հավանականությունը նվազում էր 10 տոկոսով:
Այս հետազոտության արդյունքները հաստատվում են նաև ամերիկացի գիտնականների մեկ այլ խմբի անցկացրած ուսումնասիրությունների արդյունքներով: Նրանք պարզել են, որ այն կանայք, ովքեր անելանելիության զգացում ունեն, ավելի են հակված կաթվածի, քան նրանց լավատես հասակակիցները: