Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
«Հրապարակ»-ը գրում է․ Հունվարի 30-ին ԲՏԱ նախարարը գրառում էր արել, որ «Մխիթար Հայրապետյանն ընդունել է հնդկական Micron Instruments ընկերության տնօրեն եւ սեփականատեր Վիկրամ Սանգալի եւ GTB հոլդինգի նախագահ եւ սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են ներդրումային հնարավորությունները՝ Հայաստանում նոր արդյունաբերական արտադրություն հիմնելու նպատակով»։ Մեզ հաջողվեց պարզել, որ խոսքը Հայաստանում զենքի արտադրության մասին է․ Micron ընկերությունը, պարզվում է, մեծ տրամաչափի հրետանիներ է արտադրում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների համար։ Այս գործարանն էլ աշխատելու է ԱՄՆ հովանավորության ներքո:
Երեկ Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ հանդիպել է նաեւ ԱՄՆ դեսպանը, որի մասին հաղորդագրություն էլ կար․ «Դեսպանն այցելեց Արարատի «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով ստեղծված մետաղաձուլարան է․․․ Այս գործարանը կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ ու նորարարական գործընթացներ՝ ներկայացնելով Միացյալ Նահանգների առաջատար դերը նորարարության ու տեխնոլոգիաների ոլորտում»։ Մեր աղբյուրներն ասում են, որ Գրիգոր Տեր-Ղազարյանը երեկ եղել է նաեւ պաշտպանության նախարարությունում` նրա մեքենաների աչք ծակող ավտոշարասյունը տեսնողներ են եղել ՊՆ-ում։ Ստացվում է՝ Փաշինյանը ոչ միայն Կասկադի շինարարությունն է վստահել Տեր-Ղազարյանի ընկերությանը, այլեւ՝ ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող զենքի արտադրությունը։ Պարզ չէ՝ նման ծրագրերով իշխանությունն ինչի է ուզում հասնել՝ հերթական անգամ սրել հարաբերությունները Ռուսաստանի հե՞տ, թե՞ սեփական օլիգարխների միջոցով փող աշխատել: Մեզ ասացին՝ զենքը պատրաստվում են վաճառել նաեւ եվրոպական տարբեր երկրների: