Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանում բնակվող հունական փոքրամասնությունը, որոնք հիմնականում Պոնտոսի ցեղասպանությունից մազապուրծ եղած հույների ժառանգներն են, արդեն հայկական բանակի հետ մարտնչում է առաջնագծում: Այս մասին հայտարարել է Հայաստանում հունական համայնքի ղեկավար Մարիա Լազարևան:
Greek Riviera News-ի հետ զրույցում Լազարևան նշել է, որ Արցախում նույնպես առկա է հունական փոքրաթիվ համայնք՝ կազմված 40 հոգուց, որոնց հետ մշտական կապի մեջ է:
«Հունական ծագմամբ մի քանի կամավոր և զինվոր գտնվում են Արցախում, կռվում են հանուն իրենց հայրենիքի, որտեղ նրանք ծնվել և մեծացել են»,- նշել է նա՝ հավելելով, որ «մարդիկ անհանգիստ են և տրամադրված են դրականորեն». «Մենք վստահում ենք մեր բանակին և մեր հունական ոգուն»:
«Սա պատերազմ է ոչ թե հանուն մի կտոր հողի, այլ պատերազմ` հանուն մեր սիրելի հայրենիքի, ազատության», - նշել է Լազարևան: