Փոխարժեքներ
30 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Վարդան Ղուկասյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում իրենց զորակցությունն են հայտնում «Մայր Հայաստան»-ին և դատապարտում հետապնդումների այս խայտառակ գործելաոճը յուրաքանչյուր թեկնածուի նկատմամբ։
«Սիրելի համաքաղաքացիներ, ոստիկանությունը անհիմն կերպով խուզարկություններ է սկսել ընդդիմադիր մի ուժի՝ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում։
Հայտնում ենք մեր զորակցությունը «Մայր Հայաստան»-ին և դատապարտում հետապնդումների այս խայտառակ գործելաոճը յուրաքանչյուր թեկնածուի նկատմամբ։
Հայաստանի Հանրապետություն «ժողովրդավարություն»-ը երկար ժամանակ է հալածվում է կեղծիքի և իշխանական քմահաճույքների կողմից։ Այն ընդամենը ամեն օր տարփողվող մի բառ է դարձել, որ այլևս ոչ մի կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ։ Ոտքի’ կանգնեք, վերականգնելու մեր ազգի համար թանկ այդ արժեքը»։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից իրավապահ համակարգի ներկայացուցիչները Փաշինյանի երեկվա սպառնալից ելույթներից հետո «մասկի շոու» են սկսել և խուզարկում են «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակը, համակիրների և շտաբի պետի բնակարանները։