|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հայրենիքի Փրկության Շարժումը ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատական կազմի հայտարարությունը˒ դրանում արձանագրված բոլոր հաստատումները եւ իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր Զինված Ուժերին։ Այս մասին ասված է «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի տարածած հայտարարության մեջ:
Փաշինյանը կառչելով փրփուրներից՝ այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության։
Կոչ ենք անում մեր Ժողովրդին՝ Հայրենիքի փրկության համար մտահոգ բոլոր քաղաքացիներին, ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում, մեր զորակցությունը հայտնելու մեր Զինված Ուժերին, մեր Հայոց Բանակին ու ավարտին հասցնել հայրենադավ կառավարության ու Փաշինյանի հեռացման գործը»,- ասված է հայտարարության մեջ: