|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Այսօր Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ վերստին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ օրակարգին առնչվող տարբեր հարցեր, այնպես էլ անդրադարձ է արվել տարածաշրջանային իրողություններին, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացին, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը, խաղաղության խաչմերուկին և այլն։
ԱԳ նախարարները հատուկ շեշտադրել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության մակարդակը։ Արարատ Միրզոյանի խոսքով՝ միայն 2024 թվականին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է վերջին առնվազն 5 տարիների ցուցանիշը։ Քննարկվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մինչև 3 միլիարդ ԱՄՆ դոլարին հասցնելու հնարավորությունները։
Հիշեցնենք՝ երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: Այցի շրջանակներում կկայանա նաև Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը»։