Փոխարժեքներ
17 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ-Իրան բանակցությունները, որոնք փաստացի տապալվեցին Իսրայել-Իրան պատերազմի պատճառով, Հայաստանի համար միանշանակ դրական հետևանքներ էին ունենալու՝ պայմանավորվածությունների հասնելու դեպքում։ Նույնը, բնականաբար, վերաբերում էր նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը, որտեղ ևս զգալի առաջընթաց չկա:
Սրանք գործընթացներ են, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար։ Դրանց վիժեցումը և դրա հետևանքով Ռուսաստանի ու Իրանի դիրքերի թուլացումը, հետևաբար՝ ազդեցության նվազումը Հարավային Կովկասում, հատկապես ԱՄՆ-ի պասիվ դիրքավորման ֆոնին, խախտում են տարածաշրջանի ուժերի առանց այդ էլ նուրբ բալանսը։
Արդյունքում Թուրքիան Հարավային Կովկասում դառնում է առավել ազդեցիկ և ուժեղ խաղացող՝ իր տարածաշրջանային շահերը նաև Ադրբեջանի միջոցով առաջ մղելու ունակությամբ։ Խոսքը վերաբերում է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», որը ոչ միայն կապում է Ադրբեջանն ու Թուրքիան, այլև՝ ողջ թյուրքական աշխարհը։
Եթե առաջիկա օրերին Թրամփը հայտարարի Իրանի դեմ որոշ գործողությունների միանալու կամ Իսրայելին ռազմական աննախադեպ օգնություն տրամադրելու մասին, ապա իրավիճակը մեզ համար առավել կբարդանա»: