|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել հանրապետության առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքէջից:
Քննարկվել են ոլորտի զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:
Նախագահն ընդգծել է, որ առողջապահությունը եղել է եւ կմնա հանրապետության կենսական նշանակություն ունեցող բնագավառներից մեկը, եւ պետությունն այսուհետ էլ կանի հնարավորը ոլորտի բնականոն զարգացման համար:
Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: