կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-21 14:29
Քաղաքական

ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ՀԱՊԿ-ի համար կենսական նշանակություն չունի

ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ՀԱՊԿ-ի համար կենսական նշանակություն չունի

ՆԱՏՕ-ի հետ համագործակցում են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները, առավել ինտենսիվ` Ռուսաստանի Դաշնությունը. այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ուկրաինայի եվրաինտեգրացիային` ՀԱՊԿ-ի համար որպես սպառնալիք հանդես գալու տեսանկյունից, նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուրղար Նիկոլայ Բորդյուժան: Նա հավաստեց, որ ՆԱՏՕ-ի հետ որեւէ երկրի համագործակցությունը ՀԱՊԿ-ում չի դիտարկվում որպես սպառնալիք:

 

«Ավելին` նույնիսկ մենք ենք մի քնաի անգամ առաջարկել ՆԱՏՕ-ին, որ միասին ձեռնարկենք համապատասխան գործողություններ` այն մարտահրավերներին դիմակայելու համար, որոնց հանդիպել ենք միասին: Եվ չենք դիտարկում առանձին երկրների համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ` որպես երրորդ երկրների համար սպառնալիք»,- շեշտեց Նիկոլայ Բորդյուժան:

 

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե Ֆինլանդիան եւ Ուկրաինան ցանկություն են հայտնել դիտորդի կարագավիճակով անդամակցել ՀԱՊԿ պառլամենտական ասամբլեյաին, ապա դա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համար նորություն էր: Նա նշեց, որ դիտորդ ՀԱՊԿ պառլամենտական ասամբլեայում դիտորդի կարգավիճակով հանդես են գալիս Աֆղանստանն ու Սերբիան: Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային, նշեց Բորդյուժան, ապա Ռադայի ներկայացուցիչները նախկինում հրավիրվել են ՀԱՊԿ պառլամենտական ասամբլեյաի աշխատանքներին մասնակցելու, բայց դա պարբերական բնույթ չի կրել, Ուկրաինական ներկայացուցչական խումբն այդ ասամբլեայում որեւէ պաշտոնական ստատուս չի ունեցել եւ նույնիսկ այդ հարցով ուկրաինացիները ՀԱՊԿ-ին չեն էլ դիմել:

 

Անդամ երկրների տարածքից դուրս գործողություններ իրականացնելու հնարավորության մասին էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, թե ՀԱՊԿ-ն իրեն չի դիրքավորում, որպես գլոբալ բլոկ, ինչպես ՆԱՏՕ-ն, որը գործ ունի ամեն ինչի հետ եւ որը կարող է մասնակցել իր տարածքից դուրս ընթացող ռազմական գործողություններին:

 

«ՀԱՊԿ-ն ստեղծված է անդամ-երկրների անվտանգությունն ապահովելու նպատակով եւ չի ենթադրում կոնտիգենտի գործուղում իր անդամ-երկրենրի տարածքից դուրս, բացառությամբ` հավանաբար, խաղաղապահների: Երբեք եւ ոչ մի գագաթաժողովի ժամանակ չի քննարկվել մեր ստորաբաժանումների` Աֆղանստանում որեւէ օպերացիայի մասնակցելու մասին հարց»,- ընդգծեց Նիկոլայ Բորդյուժան:

 

Իսկ լրագրողների դիտարկմանը, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայում հայ պատվիրակները նկատել էին, որ ՆԱՏՕ-ում չեն ողջունում ՀԱՊԿ-ի հետ ջերմ հարաբերություններ զարգացնելուն կամ համագործակցելուն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պատասխանեց, թե ինքը տեղյակ է ու կարդացել է այդ զեկույցները` այդ թվում հայ խորհրդարանականների, եւ հանգիստ է վերաբերվում այդ գանհատականներին:

 

«Կրկնում եմ` մենք ներկայանում ենք, որպես ինքնաբավ կազմակերպություն, մենք ունենք պոտենցիալ, ունենք խնդիրներ, որոնք պետք է լուծել, եւ մեզ համար ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը չի հանդիսանում կենսական նշանակության հարց: Մենք առաջարկում ենք համագործակցություն միայն գործողությունների էֆեկտիվության բարձրացման նպատակով թե’ ՆԱՏՕ-ի, թե’ ՀԱՊԿ-ի գործողություններին»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան` հավելելով, թե Աֆղանստանում, օրինակ, Աստծո կամոք ՆԱՏՕ-ն համագործակցում է այնպիսի կառույցների հետ, ինչպիսին ՀԱՊԿ-ն է:

 

«Մենք ունենք մեր պլանները, մենք գիտենք` ինչ անել, ունենք ՀԱՊԿ զարգացման համար բավականին մեծ պլաններ, եւ մենք այսօր այն իրագործում ենք: Այնպես որ, երբ ՆԱՏՕ-ում հասունանա այդ համագործակցության անհրաժեշտության գիտակցումը, այն ժամանակ էլ կհամագործակցենք, իսկ այժմ կաշխատենք ինքնուրույն»,- եզրափակեց Նիկոլայ Բորդյուժան: