Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդունվեց « ԵՄ-ին ՝ Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու մասին հարցը։
Նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծի հետ կապված որևէ պաշտոնական արձագանք կա ԵՄ գործադիր մարմիններից։
Փոխնախարարն ասաց, որ Բրյուսելում, ըստ երևույթին, սպասում են երկրորդ ընթերցմամբ օրենքի ընդունմանը, պետք է ակնկալել արձագանքեր։
Արմեն Գևորգյանն իր արձագանքում նշեց. «Քանի որ ես գիտեմ ԵՄ աշխատանքի ոճը, աշխատելաձևը, ըստ էության, իրենք երբեք չեն սպասում երկրորդ, երրորդ ընթերցումներին, եթե կա քաղաքական որոշում, իրենք այդ քաղաքական որոշումն ի սկզբանե կամ ողջունում են, կամ ընդառաջում են, կամ դրական են արձագանքում, կամ չեն արձագանքում»։
Մանրամասն՝ տեսանյութում։