կարևոր
1357 դիտում, 12 ժամ առաջ - 2025-03-20 12:49
Աշխարհ

Թրամփն Իրանին երկու ամիս ժամանակ է տվել միջուկային նոր համաձայնագրի համար

Թրամփն Իրանին երկու ամիս ժամանակ է տվել միջուկային նոր համաձայնագրի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակով երկամսյա ժամկետ է տվել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար, հայտնում է Axios-ը։

Թրամփը նամակով Խամենեիին առաջարկել է բանակցել նոր միջուկային համաձայնագրի շուրջ և զգուշացրել հետևանքների մասին, եթե Իրանը մերժի առաջարկը և շարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը։

Հաշվարկի մեկնարկի պահը պարզ չէ, այն կարող է լինել կամ նամակի ուղարկման օրը, կամ երկու երկրի բանակցությունների մեկնարկի ժամը: Եթե Թեհրանը չգնա Վաշինգտոնի պայմաններին, կմեծանան շանսերը, որ ԱՄՆ-ը կամ Իսրայելը ռազմական գործողություններ կձեռնարկեն Իրանի միջուկային օբյեկտների դեմ։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 7-ին նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդին։ Ամերիկայի նախագահն ընդգծել է, որ Թեհրանը պետք է գործարք կնքի, հակառակ դեպքում խնդիրը կլուծվի «այլ կերպ»։ Ավելի ուշ Ալի Խամենեին ասել է, որ Թեհրանը չի բանակցի նրանց հետ, ովքեր իրենց պարտադրում են իրենց շահերից ելնելով։ Իրանի ԱԳՆ-ն հրաժարվել է բանակցություններ վարել «ճնշման և ահաբեկման ներքո»։