|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին ուղղված իր ուղերձում ասել է, որ ցանկանում է բանակցություններ, ոչ թե պատերազմ: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտնում է «Ռոյթերս»-ը` իր աղբյուրներին հղումով:
Գործակալության տվյալներով` Իրանն այս գշեր Օմանի միջոցով Թրամփից նախազգուշացվող գրոհի մասին ուղերձ է ստացել: Թեհրանին սահմանափակ ժամանակ է տրվել պատասխանի համար:
«Իր ուղերձում Թրամփը հայտարարել է, որ դեմ է Իրանի հետ պատերազմին և ցանկանում է բանակցել տարբեր հարցերի շուրջ…նա ժամանակ է տվել` մեր պատասխանը ստանալու համար: Իրանի անհապաղ պատասխանն այն էր, որ այդ հարցով որոշում կկայանցի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին»,-ասել է անանուն մնալ ցանկացող աղբյուրը: