Փոխարժեքներ
28 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
«Ըստ բոլոր նշանների` ԱՄՆ-ն եւ Իսրայելը զբաղվում են ոչ միայն սիրիական հենակետից Իրանի վերջնական դուրսբերմամբ, որը այն առայժմ համարում է իր ազգային անվտանգության կարեւորագույն հիմնասյուներից մեկը։ Դրանք ցույց են տալիս կայացած սիրիական սցենարը իրանական հող տեղափոխելու հնարավորությունները՝ առանց բացահայտ արտաքին ագրեսիայի` հակաիրանական տարբեր քաղաքացիական եւ ռազմական կառույցների ակտիվացման միջոցով, որոնք կշահեն Թեհրանի վրա տարածաշրջանային եւ միջազգային ճնշումներից։ Առավել եւս, որ Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հայտարարել է․ «Սիրիայում ռազմական հեղաշրջումը ծրագրվել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից» հարեւան երկրի «աջակցությամբ, որը «մինչ օրս իր դերն է խաղում»: Այնուամենայնիվ, Թեհրանը Դամասկոսում ռեժիմի անկման պատասխանատվությունը դրեց Սիրիայի նախկին ղեկավարության վրա եւ զարմացավ սիրիական բանակի անգործունակությունից եւ իրադրձությունների զարգացման անսպասելի տեմպերից:
Միեւնույն ժամանակ, արեւմտյան եւ մերձավորարեւելյան ԶԼՄ-ները հայտնում են՝ պաշտոնական հայտարարություններից բացի, Իրանի իշխանություններն արդեն անմիջական կապի մեջ են մտել Սիրիայի նոր իշխանությունների հետ, որպեսզի «թույլ չտան թշնամանքի առաջացում երկու երկրների հարաբերություններում», թեեւ Իրանը դարձել է միակ երկիրը, որի դեսպանատունը հարձակման է ենթարկվել Դամասկոսում ընդդիմության գալուց հետո: Այժմ Լիբանանի հետ Սիրիայի միջոցով կապը կորել է, ՀԱՄԱՍ-ի հետ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, Իսիկ Սիրիան նրա համար գրեթե կորած է, ինչը Իրանին դուրս է բերում տարածաշրջանում «մեծ խաղից»։ Այս կապակցությամբ ամերիկյան The New York Times պարբերականը պնդում է․ «Սիրիայում իրանական նախագծի ձախողումը կսրի Թեհրանում ներքաղաքական պայքարը»: «Տասնամյակներ շարունակ Իրանը գումարներ է ներդրել եւ ռազմական օգնություն ցուցաբերել Սիրիային` աջակցելով Ասադի վարչակարգին Իսրայելին դիմակայելու հարցում», - գրում է թերթը: Այժմ շատ իրանցիներ բացահայտ հարցնում են, թե ինչու էր դա անհրաժեշտ»։ Ընդ որում՝ Արեւմուտքի հետ հարաբերույունները կարգավորելու Իրանի նոր արտաքին քաղաքական կուրսի քննադատությունը սկսել է բախվել այսպես կոչված պահպանողականների բացահայտ կոշտ քննադատության։ Այսպես Թեհրանի համալսարանի Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Էբրահիմ Մոթագին թոք-շոուի ժամանակ հայտարարել է․ «Իրանը Սիրիայից հետո տարածաշրջանային տերությունից վերածվել է սովորական երկրի»:
Նման տրամադրությունների վրա էլ խաղադրույք են կատարում Արեւմուտքում` Սիրիայի մասին քննարկումների միջոցով խաթարել Իրանի ներքաղաքական կայունությունը»։ Նույնիսկ ՀԱՄԱՍ-ը, հանուն որի Իրանը եւ նրա դաշնակից Հըզբոլլահը Լիբանանում ռիսկի են դիմել, հայտարարություն է տարածել, որում շնորհավորել է «սիրիացի ապստամբներին հաղթանակի կապակցությամբ» եւ հայտարարել՝ ։աջակցում է սիրիացի ժողովրդին»: Ուստի կասկած չկա՝ Իսրայելը, որին աջակցում են ԱՄՆ - ի եւ Մեծ Բրիտանիայի շահագրգիռ քաղաքական խմբերը, կձգտի օգտվել տարածաշրջանում Թեհրանի դիրքերի թուլացումից` շեշտը դնելով Իրանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման վրա», - ամփոփելէ Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի