|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսաստանը ԱՄՆ-ի` Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից դուրս գալուց հետո կանի ամեն բան իր և իր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք պատրաստ ենք հետագայում ևս պատասխանատու մոտեցում ցուցաբերել, սակայն, միևնույն ժամանակ, կանենք ամեն բան մեր և մեր դաշնակիցների անվտանգությունը փոփոխվող իրավիճակում ապահովելու համար»,- ասել է նա` հավելելով, որ պայմանագրի տապալման պատասխանատվությունն ամբողջությամբ ԱՄՆ-ինն է: