կարևոր
469 դիտում, 3 ժամ առաջ - 2025-03-17 13:05
Հասարակություն

Փաշինյանի սխալի պատճառով Հայաստանը կանգնելու է նոր և աղետալի պատերազմի առաջ․ Արթուր Խաչատրյան

«Ադրբեջանը խաղաղության չի գնացել և չի գնում. որքան էլ փորձի Փաշինյանը ժողովրդին մոլորեցնել, խաբել, թմրեցնել, ասել որ վերջ, ամեն ինչ վերջացել է, կիրթ և կառուցողական գործընկեր Ալիևի հետ եկել են ջենտլմենական համաձայնության փոխադարձ տարածքների նկատմամբ որևէ հավակնություններ չունեն, ճանապարհների ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության պահպանությամբ, այդ ամենը սուտ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
 

Հարցին՝ իշխանական թևից ասում են, որ խաղաղության պայմանագրի տեքստը «լավ բանակցված է»,  Արթուր Խաչատրյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում լավ բանակցված փաստաթուղթ։ Հայաստանն առաջարկներ է ներկայացում, Ադրբեջանը ոչ մի առաջարկի հետ չի համաձայնվում։ Ինքը պահանջներ է ներկայացնում, այս  իշխանությունները համաձայնվում են։ Սա խայտառակ թուղթ է, Ադրբեջանի բոլոր պահանջները մեջ են, Հայաստանի որևէ խնդրանք,  աղաչանք, պաղատանք հաշվի առնված չէ։ 4 ժամ Արարատ Միրզոյանին հարցրեցին՝ մի կետ նշի, որ Հայաստանն առաջարկել է, Ադրբեջանը համաձայնվել է»։

Ըստ Արթուր Խաչատրյանի՝  իշխանությունների ոգևորության պատճառն այն է, որ իրենք մի խնդիր ունեն. «Ցույց տան, որ իրենք կարողացել են ապահովել իրենց նախընտրական խոստումը։ Իսկ իրենք ինչ էին խոստացել՝ խաղաղություն։ Հիմա Փաշինյանին պետք  թղթի կտոր, որի վրա խաղաղություն բառը գրված լինի, որ գնա  ընտրության ու ասի՝ ժողովուրդ, ես ձեզ խաղաղություն եմ բերել։ Ճիշտ այնպես, ինչպես արեց Չեմբերլենը, որի սխալ քաղաքականության արդյունքում աշխարհն ամենամեծ պատերազմի մեջ մտավ։ Փաշինյանի սխալի պատճառով  Հայաստանը կանգնելու է նոր և ավելի աղետալի պատերազմի առաջ։ Այս իշխանությունները գնացել են անվերապահ կապիտուլյացիայի։ Կարմիր գիծն էլ ո՞րն է»։
 

Մանրամասն՝ տեսանյութւոմ։