Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-07-07 17:20
Քաղաքական

Ճիշտ ու սխալի հարցը չկա. Արմեն Մարտիրոսյանը՝ կուսակցի հացադուլի մասին

Ճիշտ ու սխալի հարցը չկա. Արմեն Մարտիրոսյանը՝ կուսակցի հացադուլի մասին

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք աջակցում են Դավիթ Սանասարյանի քաղաքացիական դիրքորոշմանը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանն անժամկետ հացադուլ է հայտարարել: Նպատակը մեկն է, որ ՀՀ քաղաքացիները գնան Ազատության հրապարակ:

«Դավիթը գտնվում է իր քաղաքացիական պարտականությունների և իրավունքների շրջանակում»,- ասաց Մարտիրոսյանը:

Մեր այն հարցին, թե ինքն անձամբ սատարո՞ւմ է կուսակցի այդ քայլին, Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք սատարում ենք յուրաքանչյուր քաղաքացիական նախաձեռնություն: Դավիթ Սանասարյանը հանդես է գալիս քաղաքացիական դիրքորոշմամբ, մենք աջակցում ենք: Սա կուսակցական որոշում չէ, կուսակցական խնդիր չէ: Նա, բացառապես իր պատկերացումներով, մի քայլ է կատարել, որը ճիշտ է համարում: Մենք էլ մեր քաղաքացիների պայքարին միշտ էլ աջակցել ենք: Եթե դա գտնվել է օրինականության շրջանակներում, մենք աջակցել ենք` անկախ նրանից` հարցադրման հետ համաձայն ենք, թե` ոչ: Սանասարյանի փոխարեն լիներ Պողոս Պողոսյանը, ով քաղաքացիական նախաձեռնություն է հանդես բերում, մենք էլի աջակցելու էինք»,- նշեց Մարտիրոսյանը:

Դիտարկմանը, թե որքանով է ճիշտ հասարակությանը նման պահանջ ներկայացնելը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այստեղ ճիշտ ու սխալի հարցը չէ. կա քաղաքացիական նախաձեռնություն, իսկ իմ անձնական մոտեցման համաձայն` ասեմ, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է նման հարցադրումով հանդես գալ, դա տաբու չէ, և ինչ-որ խնդիր չկա: Ինքը գտնում է, որ նմանատիպ հարցադրումով պետք է հանդես գա, թող գա: Եթե նրա հարցադրումն օրենքի շրջանակներում չլիներ, չէինք աջակցի»:

Դիտարկմանը, թե այս ամենը կարող է հակառակ էֆեկտն ունենալ, Մարտիրոսյանը պատասխանեց. «Հիմա հակառակ էֆեկտը կունենա, թե չի ունենա, դա որոշման հետևանքն է, ոչ ավելին: Դա կուսակցական չէ, դա պետական չէ, այլ ընդամենը քաղաքացիական նախաձեռնություն է»: