|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Վաղվա նիստում Սերբիայի կառավարությունը, երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի առաջարկով, երեքշաբթի օրը՝ մարտի 18-ը, Սերբիայում սգո օր կհայտարարի Հյուսիսային Մակեդոնիայում տեղի ունեցած ողբերգության պատճառով, հայտնում է Tanjug-ը՝ հղում անելով Սերբիայի կառավարության ԶԼՄ-ների հետ համագործակցության վարչությանը։
Երկրի վարչապետ Միլոշ Վուչևիչը և նախագահ Վուչիչն այսօր առավոտյան քննարկել են Հյուսիսային Մակեդոնիայի Կոչանի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ դիսկոտեկում բռնկված հրդեհի հետևանքով մեծ թվով քաղաքացիներ են զոհվել։ Որոշվել է մարտի 18-ը Սերբիայի Հանրապետությունում սգո օր հայտարարել, ասվում է հայտարարության մեջ։
Հյուսիսային Մակեդոնիայի ներքին գործերի նախարար Պանչե Տոշկովսկու հրապարակած վերջին տվյալների համաձայն, Կոչանիի «Պուլս» գիշերային ակումբում այսօր առավոտյան ժամը երեքին համերգի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 51 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, հրդեհի պատճառ է դարձել գիշերային ակումբի շենքի ներսում հրավառության կազմակերպումը։