|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Մարտի 15-ը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում սգո օր է հայտարարվել` ի հիշատակ Դոնեցկի կենտրոնում Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհվածների։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը, գրում է ՏԱՍՍ-ը.
«Այսօր ուկրաինացի նացիստները հրեշավոր ահաբեկչություն են իրականացրել Դոնբասում խաղաղ բնակչության դեմ: Դոնեցկի կենտրոնում նրանք օգտագործել են «Տոչկա-Ու» հրթիռային համակարգը՝ կասետային լիցքավորմամբ: Վաղը՝ մարտի 15-ին, հայտարարված է սգո օր»,- Telegram-ի իր ալիքում գրել է Դենիս Պուշիլինը:
Պուշիլինը հայտնել է, որ վերջին տվյալներով զոհվել է 17 մարդ, ևս 28-ը վիրավորվել են, նրանց թվում կա մեկ երեխա, տվյալները ճշտվում են։
Նա նաև հաղորդել է, որ հարվածը հասցվել է ցերեկային ժամերին, երբ փողոցում շատ մարդ է եղել, բանկերն ու խանութները բաց են եղել։