|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երեկ` մայիսի 5-ին, Հյուսիսային Մակեդոնիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: 51.68% ձայնով հաղթող է ճանաչվել Մակեդոնիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Ստևո Պենդարովսկին: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Նրա հիմնական մրցակիցն էր Գորդանա Սիլյանովսկա Դավկովան, որը ստացել է ձայների 44.71%-ը: Նա վայելում է ընդդիմության լիակատար աջակցությունը:
Նշենք նաև, որ երկրի պաշտոնական անվանումը փոխելուց հետո սրանք Հյուսիսային Մակեդոնիայում անցկացված առաջին ընտրություններն են:
Անվանափոխությունից հետո Հյուսիսային Մակեդոնիան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության անդամ: