|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ Ֆրանսիայում սեպտեմբերի 30-ը հայտարարված է համազգային սգո օր. հայտնում է Korrespondent-ը՝ Ելիեսյան պալատի տարածած հաղորդագրությանը հղումով:
Քաղաքական գործչի հիշատակի արարողությունը տեղի կունենա Փարիզի Սեն Սյուպլիս տաճարում սեպտեմբերի 30-ին։
21:00-ից սկսած՝ քաղաքացիները կարող են գնալ Ելիսեյան պալատ՝ սգո մատյանում իրենց ցավակցությունները գրառելու:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի փեսան՝ Ֆրեդերիկը, սեպտեմբերի 26-ին տեղեկացրել է, որ նախկին նախագահը մահվան պահին շրջապատված է եղել հարազատներով:
Yerkir.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ երեկ՝ սեպտեմբերի 26-ին, 86 տարեկան հասակում մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը: