Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես հավատում եմ նախախնամությանը և տիեզերական արդարությանը. Նիկոլի առասպելը, որը սկսվեց մարտի 1-ին, մեռավ մարտի 1-ին։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ցույց տվեց, որ անտեր է և մենակ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Язык мой, враг мой или
Никол мой, враг мой.
Այո, շատ ճիշտ է ասում Narek Samsonyan-ը, երբ գրում է, որ Նիկոլի ամենամեծ թշնամին հենց ինքն է՝ Նիկոլը։ Ոչ ոք այս 3 տարիների ընթացքում Նիկոլին այդքան վնաս չի տվել, որքան հենց ինքը (իրականությունը չհաշված)։
Վերջին և մահաբեր հարվածը Նիկոլն ինքն իրեն հասցրեց մարտի 1-ին։ Եվ այո՛, ճիշտ է Նարեկ Սամսոնյանը, երբ գրում է, որ հօդս ցնդեց վերջին միֆը, որ կա ժողովրդի մի հատված՝ անգրագետ, հուսահատ, անհույս, մոլորված, որ դեռ Նիկոլի հետ է։ Դրա մասին շատ էին խոսում այսօրվա ընդդիմադիրները, դրա մասին գրում էր մամուլը։ Բայց եկավ Նիկոլը և ապացուցեց. նա ոչ ոք չունի, նույնիսկ այդ մարդկանց։ Եվ մարտի 1-ին հանրահավաք-երթով նա վերջնականապես հաստատեց դա։
Մարտի 1-ին հսկայական ճիգերից հետո՝ աներևակայելի փողով, վարչական ու քրեական ռեսուրսով, նա չկարողացավ բեմադրել մարդաշատություն (որակի մասին խոսք անգամ լինել չի կարող)։ Հրապարակում կանգնած էին սակավաթիվ, խեղճ մարդիկ։ Խեղճ բառի բուն իմաստով։ Հրապարակում մարդիկ էին, որոնց բերել էին, հետևաբար մարդը, որին բերում են, արդեն խեղճ է։ Եվ նրանք, շփոթված ու այլայլված, մեծ մասը տեսախցիկ տեսնելիս կամ փախչում էր, կամ աչքերը իջեցնում։ Մյուսներն էլ այնպիսի բաներ էին զառանցում, որ զայրույթի փոխարեն խղճահարություն էր առաջանում։ Ուզում էիր գրկել, գլուխները շոյել ու աղոթել նրանց համար։
Ես հավատում եմ նախախնամությանը և տիեզերական արդարությանը. Նիկոլի առասպելը, որը սկսվեց մարտի 1-ին, մեռավ մարտի 1-ին։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ցույց տվեց, որ անտեր է և մենակ։ Իսկ ճիգերը, որոնք գործադրվեցին, խախտելով բոլոր տեսակի գրված ու չգրված օրենքները, կազմակերպելու այդ սգո և ամոթի պերֆորմանսը, ցույց տվեցին, թե ինչի է պատրաստ դիմել ընտրություններին։
Դե էլ չեմ գրում հենց միջոցառման անառողջ և անբարոյական բովանդակության մասին։ Պերֆորմանսի նպատակն էր մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելը, բայց դարձավ տապալված ժողովրդավարության պատմական նմուշ, ձախողված առաջնորդի բարբաջանք, հետո վերածվեց անբովանդակ «դմփ-դմփ հուի»՝ մոռացության մատնելով մարտի 1-ի՝ իրենց իսկ սպանած զոհերին, պատերազմի՝ իրենց իսկ մեղքով սպանված զոհերին, իրենց անգործունեության պատճառով դեռևս գերության մեջ գտնվողներին, ծախված ու դավաճանված հայրենիքը։
Ի՞նչ մնաց արդյունքում. Ֆոտոշոփ արված «բազմամարդ» հրապարակի նկար և փաստ. Նիկոլը ոչ ոք չունի»։