|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր, երբ ապրում ենք այս կրիտիկական պահը, մենք կանգնած ենք մի նոր վտանգի առաջ՝ «նախկին ռեժիմի մնացորդների և նրանց օտարերկրյա համախոհների» փորձերը՝ նոր տարաձայնություններ հրահրելու և մեր երկիրը ներքաշելու քաղաքացիական պատերազմի մեջ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նոր ժամանակավոր ղեկավար ալ-Շարաան
Նրա խոսքով, «իրենց նպատակը մեզ պառակտելն ու մեր միասնությունն ու կայունությունը քանդելն է»։
«Մենք վերահաստատում ենք, որ խստորեն և առանց որևէ ներողամտության պատասխանատվության ենք ենթարկելու բոլոր նրանց, ովքեր ներգրավված են խաղաղ բնակիչների արյունահեղության մեջ կամ մեր ժողովրդին հասցված վնասի մեջ», - ասել է նաև Սիրիայի ղեկավարը: «Մարդիկ, ովքեր գերազանցել են պետության լիազորությունները կամ օգտագործել իշխանությունն անձնական շահի համար»,- նշել է նա, հաղորդում է BBC-ն։