Փոխարժեքներ
08 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.76 |
EUR | ⚊ | € 413.62 |
RUB | ⚊ | ₽ 3.7072 |
GBP | ⚊ | £ 498.09 |
GEL | ⚊ | ₾ 140.65 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պահանջում է պատժել Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման գործով մեղավորներին։
«Վստահաբար կարող եմ ասել, որ այս աղետի հետևանքով Ադրբեջանի քաղաքացիների զոհվելու մեղքը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներն են։ Եվ մենք պահանջում ենք արդարություն, պահանջում ենք պատժել մեղավորներին, պահանջում ենք լիակատար թափանցիկություն և մարդկային վարքագիծ»,- ասել է Ալիևը ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված անձնակազմի ընտանիքի անդամների և ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպմանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Embraer ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, կործանվել է Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի հինգ անդամ։ Նրանցից 42-ը Ադրբեջանի, 16-ը՝ Ռուսաստանի, 6-ը՝ Ղազախստանի, 3-ը՝ Ղրղզստանի քաղաքացիներ են։ Աղետը խլել է 38 մարդու կյանք։