Փոխարժեքներ
07 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունվարի 4-ին Կիևի ռեժիմի զինյալների կողմից անօդաչու թռչող սարքի թիրախային հարձակման հետևանքով սպանվել է «Իզվեստիայի» արտահաստիքային թղթակից Ա.Ս. Մարտեմյանովը։ Տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ռուսաստանյան լրատվամիջոցների առնվազն չորս աշխատակից, այդ թվում՝ ՌԻԱ Նովոստիի լրագրողներ Մ.Ս. Կևխիևը և Մ․Վ․ Ռոմանենկոն։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Ռազմական թղթակիցներին տեղափոխող ավտոմեքենան վերադառնում էր Դոնեցկ՝ ուկրաինացի նեոնացիստների կողմից Գորլովկայում քաղաքացիական օբյեկտների ռմբակոծման հետևանքները նկարահանելուց հետո, երբ նրանց վրա պայթուցիկով լիցքավորված կամիկաձե անօդաչու է ուղարկվել։ Ողբերգությունը տեղի է ունեցել մարտական շփման գծից հեռու։ Կասկած չկա, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները գիտակցաբար են թիրախ ընտրվել մահաբեր հարձակման համար: Այդ մասին են վկայում հարձակումից փրկվածների ցուցմունքները։
Ռուսաստանցի լրագրողների դեմ հանցագործության բոլոր մեղավորները կբացահայտվեն և արժանի ու անխուսափելի պատիժ կկրեն»,- ասված է հայտարարության մեջ։