Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության շենքի մոտ միաժամանակ անցկացվում էին մի քանի ցույցեր. ոմանք բողոքում էին հանքերը թալանելու դեմ, մի մասը կառավարության պաշտոնյաներին թանկ գներով միրգ և բանջարեղեն էր վաճառում, իսկ մի մասն էլ բողոքում էր բանակում զինծառայողների սպանությունների դեմ:
Մեզ հետ զրույցում բանակում սպանված Վալերիկ Մուրադյանի մայրը` Դիանա Մուրադյանը, պատմեց. «Հավաքվել ենք այստեղ, որ մեր երեխաներին սպանողներին պատժեն, և պահանջում ենք, որ նրանք գան և պատասխան տան: Խայտառակ ձևով աղավաղում են սպանությունները, սարքում են ինքնասպանություններ, էլեկտրահարվածներ, չգիտես ինչեր, այնինչ մենք հարյուր տոկոսով գիտենք, որ մեր երեխաներին սպանել են: Երբ տեսնում ենք բռնության հետքերը մեր երեխաների վրա, արդեն ամեն ինչ պարզ է դառնում: Մի կողմից ձերբակալում են մեղավորներին մյուս կողմից` բաց թողնում: Տղայիս խեղդել են, հետո էլ` կախել, որ ինքնասպանության նմանվի: Հիմա էլ կանգնած սպասում ենք, որ նախարարը մոտենա, էն էլ հետևի մուտքից է մտնում, որ մեզ չտեսնի, որովհետեւ պատասխան չունի մեզ տալու»:
Իսկ մեկ այլ սպանված զինվորի` Նարեկի հորաքույրը` Սուսաննա Գալստյանը, պատմեց, որ միակ տղան էր ու իրենց 7 տների ճրագը: «Ես էսօր գոռում եմ, որ զինվորը ինքնասպան չի լինում, այլ ամեն ինչ կատարվում ա հրամանատարի մեղքով: 20 օր էր մնացել, որ տուն գար, բայց չթողեցին: 2 տարում բենզինը չգողացավ, եկավ հասավ վերջին 20 օրը` դառավ գո՞ղ: Այսօր ես եմ եկել այստեղ, որովհետեւ Նարեկի մայրը հոգեբուժարանում է հայտնվել իրենց պատճառով: Եթե էս գործը փակեն, ուրեմն ես ինքս եմ նրանց սպանելու, նենց եմ անելու, որ էդ հրամանատար կոչվածը ու ով սպանել ա Նարեկին, պատասխան տան»:
Ցույցին մասնակցում էին նաև սպանված այլ զինվորականների մայրեր, որոնք պահանջում էին, որ իրենց որդիների սպանությունը բացահայտվի, և մեղավորները պատժվեն:
Էմմա Ասատրյան