|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սիրիայի նոր իշխանություններին ենթարկվող անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար Ասադի զինված կողմնակիցների միջև Լաթաքիա նահանգում վերսկսվել են բախումները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` վկայակոչելով Al-Ikhbaria հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` հանրային անվտանգության վարչությունը լրացուցիչ ուժեր է ուղարկել Էլ Կադմուս քաղաքի տարածք, որը տեղակայված է Տարտուս նահանգում։ Նշվում է, որ դա արվել է տարածաշրջանում անվտանգության պահպանման, կայունության բարձրացման և հանգստության վերականգնման նպատակով։
Մարտի 6-ից Սիրիայի Ջեբլա քաղաքում, Լաթաքիայի մի քանի թաղամասում և Լաթաքիա ու Տարտուս նահանգների լեռնային հատվածներում կատաղի մարտեր են բռնկվել սիրիական անվտանգության ուժերի և Դամասկոսում նոր իշխանության դեմ հանդես եկող զինված կազմավորումների միջև:
Սիրիայի կենտրոնական իշխանություններn ուժեր են ուղարկել տարածաշրջան։ Այն բանից հետո, երբ առափնյա հատվածի բնակավայրերի նկատմամբ վերականգնվել է կենտրոնական իշխանության վերահսկողությունը, սկսել են հաղորդագրություններ ստացվել ալևիների զանգվածային մահապատիժների մասին։ Խոսվում է հարյուրավոր սպանվածների, այդ թվում՝ կանանց և երեխաների մասին։
Սոցցանցերում տասնյակ տեսանյութեր են հայտնվել, որտեղ երևում են քաղաքացիական անձանց նկատմամբ ուժայինների կողմից իրականացվող կտտանքներն ու մահապատիժները։
Հիշեցնենք՝ Սիրիական Լաթաքիայում 2 հայ է սպանվել: