կարևոր
4186 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-19 15:05
Քաղաքական

Ինչպես ծնվեց ազգակործան հրեշը եւ ինչպես ազատվել նրանից․ Ռուբեն Հակոբյան

Ինչպես ծնվեց ազգակործան հրեշը եւ ինչպես ազատվել նրանից․ Ռուբեն Հակոբյան

Ինչպես ծնվեց ազգակործան հրեշը եւ ինչպես ազատվել նրանից

Այո՛, վերջին չորս տարիները մեր պատմության ամենողբերգական ժամանակաշրջաններից էր եւ քանի դեռ ազգակործան պատուհասը շարունակում է ղեկավարել Հայաստանը, կորուստները շատ ավելի կործանարար ու ընդգրկուն են լինելու։ Ժողովրդական իմաստությունը նման դեպքերի համար ասում է՝ «գողը որ տանից լինի՝ եզը երդիկից կհանեն»։ Իսկ հասարակության էմոցիան գողացող նիկոլածին «խաղախության օրակարգ» կոչվածը, ինչի վրա թշնամին թքած ունի, ըստ էության Հայաստան պետության հոգեհանգիստը նախապատրաստող հերթական հանգրվան է։ Առայժմ… Այս մասին գրել է Ռուբեն Հակոբյանը.

«Վարչապետ կոչվածի Պրահայում արված հայտնի հայտարարությունը, որ Արցախը Ադրբեջան է եւ՝ վերջ, բացահայտ ինքնախոստովանական ցուցմունք էր, որ երեսուն տարի շարունակ Հայաստանի զինված ուժերն օկուպացիայի են ենթարկել Ադրբեջանին պատկանող տարածք՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Եւ բնական էր, որ ադրբեջանական կողմն անմիջապես միջազգային ամբիոնները հեղեղեց ագրեսիայի ենթարկած երկրի ղեկավարի խոստովանություններով, ինչին հետեւեցին պաշտոնական հայտարարությունները՝ Հայաստանից մինչեւ 80 մլդ. դոլարի չափով ռազմատուգանքի պահանջով։ Միաժամանակ թշնամին «օգնության» կարգով նաեւ հուշեց, որ անհրաժեշտության դեպքում փոխհատուցումը կարող է իրականացվել տարածքներ զիջելու միջոցով, ինչի նախադեպերը առկա են միջազգային պրակտիկայում։ Թշնամին Զանգեզուրը եւ մյուս տարածքները իրեն «վերադարձնելու» հարցը շրջանառում է նաեւ հենց այս տրամաբանության շրջանակներում։

Ուժային եւ դատաիրավական մարմինների ղեկավարները, ոտքերը մաքրելով Սահմանադրության ու Օրենքների վրա, փորձում են պետական կառույցներին պարտադրել ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող պատուհասին եւ քայլարածների թիմին ամեն գնով պահել իշխանության ղեկին։ Թիկնապահների օգնությամբ քաղաքացու վրա ԱԺ նախագահ կոչվածի քրեորեն պատժելի թքելու օպերացիան ընդամենը «առանց դիտավորության միջանձնային հարաբերություններ» որակողշԳլխավոր դատախազի անմեղսունակ գնահատականը դրա խոսուն օրինակներից է։ Իսկ ԱԺ ամբիոնից հայտարարությունը, որ «կարող էինք ունենալ այս նույն պատկերը՝ առանց հինգ հազար զոհի»՝ փաստացի խոստովանություն էր, որ իշխանությունը պահելու համար դահիճը գլխատել է նաեւ մի ողջ մատաղ սերունդ։

Հանցագործության մասին այս ցուցմումքը նույնպես չարժանացավ համապատասխան կառույցների ուշադրությանը։

Ցավով պետք է արձանագրել, որ քաղաքական ընդդիմությունն էլ իր անծրագիր ու լոզունգային գործողություններով վստահելի եւ իրական այլընտրանք չդարձավ գործող ազգադավ իշխանությանը։ Տարիներ շարունակ ինքնաբուխ հավաքված տասնյակ հազարավոր քաղաքացիներին հերթական անգամ ԱԺ-ի կամ հանրահավաքների ամբիոններից դասախոսություն կարդալը, որ Նիկոլ Փաշինյանն ազգակործան վիժվածք է եւ պետք է հեռանա՝ անարդյունք էր եւ ընդդիմադիր քաղաքացուն հիասթափեցնող։ Առավել եւս, որ ինքը շատ ավելի փաստարկված, ամբողջական ու համոզիչ է «առաջին ձեռքից» բացահայտել իր այդպիսին լինելու փաստը։

Քաղաքացին սպասում էր եւ է գործնական քայլերի։

Իսկ որոնք կարող են լինել այդ գործնական քայլերը։
Նորից պետք է կրկնեմ՝ ցանկացած քայլ, միջոց, որոնց կիրարմամբ հնարավոր է իշխանությունից հեռացնել Արցախը գլխատած եւ Հայաստանը թշնամու ողորմածությանը հանձնած դավաճանին՝ սահմանադրական է։ Դրա օրինական հիմքերը մեզ տալիս են թե՛ մեր Սահմանադրությունը եւ թե Միջազգային համապատասխան կոնվենցիաները։ Մասնավորապես կառանձնացնեի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (1948թ.), Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվեցիան (1950թ.), Հելսինկյան եզրափակիչ ակտը (1975թ.):

2018թ. ապրիլին, Ռադիոտունը գրավելու պահից սկսած, վարչապետ կոչվածը հակասահմանադրական բազմաթիվ գործողություններ է իրականացրել՝ իշխանությունը զավթելու ու պահելու, պետական կառույցները կազմաքանդելու ու բացառապես իրեն ենթարկելու, հազարավոր երիտասարդներին զոհելու գնով իշխանության մնալու՝ իր ազգակործան ծրագրերն իրականացնելու նպատակով։ Ահա դրանցից ընդամենը մի քանիսը՝ ՍԴ-ի փաստական ամորձատումն ու խամաճիկացում, դատավորին զգետնելով՝ դատարանների շենքերի շրջափակում, ՏԻՄ ընտրություններում ընդդիմության հաղթած ներկայացուցիչների կալանավորում ու ավագանիների բացահայտ զավթումը (վերջին արարը՝ ոստիկանության օգնությամբ Ալավերդիում իրականացրած «փայլուն» օպերացիան), փողոցային վերջին խուլիգանի բառամթերքով ընդդիմության հասցեին հայհոյանքների «շռայլում», ԱԺ-ում ընդդիմադիր տիկնոջ հարցին պատասխանելիս «մատի փոխարեն ուրիշ բան թափ տալու»՝ բացառիկ լկտիությամբ իր անդաստիարակ եւ ճիվաղ լինելու փաստի ինքնագոհ արձանագրում… Կարելի է շարունակել թվարկումները շարքը, բայց…

Բայց այդ թվարկումները ոչինչ են, եթե հրեշին օր առաջ չենք պարտադրում հեռանալ։

Այո՝ քանի դեռ ՉԵՆՔ ՊԱՐՏԱԴՐՈՒ՛Մ… Համոզված եմ, որ Սահմանադրությունը բռնաբահարող եւ իշխանատենչությամբ տառապող այս երեւույթը առանց պարտադրանքի ինքնակամ չի հեռանա։

Եւ այս պահի կարեւորագույն հարցը՝ ինչպես իշխանությունից զրկել պոպուլիստ վիժվածքին եւ կանխել պետության հետագա գահավիժումը։

Այս ընթացքում, թերեւս, ընդդիմության ամենակոպիտ սխալն այն էր, որ իր մեջ ուժ եւ համարձակություն չգտավ քննարկելու, վերլուծելու, հասարակությանն անկեղծորեն խոստովանելու, թե ինչպես այս տգետ սինլքորը զավթեց իշխանությունը եւ այսօր էլ շարունակում է մնալ իշխանության ղեկին։ Իրականության հետ աղերս չունեցող կեղծ թեզ է, թե դրսի ուժերն են սրան բերել իշխանության, ինչը տրամաբանորեն ենթադրում է, որ մենք անկարող հավաքականություն ենք եւ դրսի այդ ուժերն էլ սրան պետք է հեռացնեն իշխանությունից։ Սա պատասխանատվությունից խուսափելու, հասարակությանը մոլորեցնելու վտանգավոր մոտեցում է՝ ինչը շրջանառողների կողմից բոլորովին որիշ նպատակ է հետապնդում։ Այլ հարց է, որ տարիներ շարունակ ընտրությունները համատարած կեղծելու եւ որոշ իշխանավորների ու նրանց շրջապատի լկտի ու «беспредел» պահվածքն անպատիժ մնալու, կադրային քաղաքականությունը հայտնի՝ «պոլի փեդ լինի՝ իմ թիմից լինի» լոզուգով իրականացնելու, առանձին պահերին խորհրդարանը գողական «սխոդկայի» միջավայր դարձնելու, որոշ իշխանավորների իշխանատենչությանը հագուրդ տալու, ձեւավորված համակարգի միջոցով իշխանական բուրգում կոռուպցիայի ահռելի կանգառներ ստեղծելու արդյունքում ծնեցինք, սնեցինք եւ պարարտ հող ստեղծեցինք ազգակործան վիժվածքի ի հայտ գալու համար։ Եվ մեր կողմից «փայփայած» այս երեւույթին դրսի ուժերը, որպես ազդեցության գործակալի, լիարժեք օգտագործել եւ օգտագործում են՝ Հայաստանը կործանելու իրեց դարավոր ծրագրերը իրականացնելու համար։
2018թ. ապրիլյան հեղաշրջումից հետո բազմաթիվ հարցեր այդպես էլ մնացին անպատասխան։ Քաղաքացու համար անհասկանալի մնաց, թե 2018-ի ապրիլին ինչպես էր իշխող քաղաքական ուժը մի կողմից հայտարարում, որ նա գալիս է իշխանության՝ Արցախի հարցը հօգուտ թշնամուն լուծելու օրակարգով, մյուս կողմից քվեարկում նրա վարչապետ դառնալու օգտին… Կամ՝ ինչու օրվա իշխանությունը գործող օրենքների շրջանակներում չպատժեց մի քանի տասնյակ քայլարածներով Ռադիատունը զավթած իշխանատենչ հոգեխանգարվածին, ինչով եւ սկսվեց պետության հետագա ասպատակումը։ (Ի դեպ, միջազգային կոնվենցիաները խիստ պատիժներ են սահմանում նման դեպքերի համար՝ ընդհուպ մինչեւ հանցագործին տվյալ պահին ֆիզիկապես ոչնչացումը): Կամ՝ ինչ էր նշանակում՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալ»՝ բազում ենթադրությունների տեղիք տվող ձեւակերպումը։ Քաղաքացուն անհասկանալի մնաց նաեւ, թե ինչ ակնկալիքով խորհրդարանական ընդդիմադիր դաշինքներից մեկը կողմ քվեարկեց բացահայտ նիկոլատեսակ Հայկ Գրիգորյանին ԲԴԽ անդամ դառնալու օգտին, ով հաջորդ օրն իսկ քվեարկությամբ ցույց տվեց իր նիկոլապաշտ դեմքը։

Ընգծված ինտելեկտուալ եւ շատ հարգելի Արմեն Աշոտյանը եւ մյուս քաղբանտարկյալներն այսօր գտնվում է ճաղերի հետեւում հենց այս տեսակին դատաիրավական մարմիններ գործուղելու պատճառով…

Ցավոք, այն ծննդատունը, որտեղից լույս աշխահ եկավ այս ընկեցիկը, շարունակում է ծնունդներ ընդունել, որովհետեւ այս եւ քաղաքացուն հուզող շատ հարցեր այդպես էլ մնացին անպատասխան։

Ի դեպ՝ երկու տարի առաջ «Կապիտուլյացիայի հաղթարշավը» իմ հեղինակային հաղորդաշարի հինգերորդ թողարկմանն անդրադարձել եմ Նիկոլ Փաշինյանին ծնող հանգրվաններին եւ նրա կործանարար «հաղթարշավին»։ (Թողարկման հղումը՝ մեկնաբանություններում):

Եվ հիմնական հարցը՝ ինչպես ազատվել ազգակործան հրեշից։

Անցած չորս տարիների ընթացքում վարչապետ կոչվածին իշխանությունից հեռացնելու ընդդիմության գործողություններն անարդյուք էին եւ պայքարի դուրս եկած քաղաքացուն հիասթափեցնող։ Դրան մեծապես նպաստեց նաեւ ԱԺ ընդդիմադիր դաշինքների ոչ միասնական եւ դավաճանին հեռացնելու խոստոմներով ԱԺ-ում տեղ զբաղեցրած խմբակցությունների անարդյունք քաղաքական դեգերումները։ 2020թ. նոյեմբերի 10-ին, կապիտույացիայի ակտը ստորագրելուց հետո, բունկերում վախից թաքնված կապիտուլյանտն այսօր ազատորեն շրջում եւ զբաղվում է կախիչների ու զուգարանակոնքերի հարցերով։ Իսկ թշնամին այս պահին մեզ ծաղրում եւ հրապարակային հայտարարում է, որ թքած ունի միջազգային բոլոր հորդորների ու խեղկատակի նախաձեռնած «խաղաղության օրակարգի» վրա եւ պատրաստվում է հարձակման, ինչն ընդամենը ժամանակի հարց է։

Կարծում եմ միակ տարբերակը վտանգավոր զարգացումների դեմն առնելու եւ պետության գահավիժումը կասեցնելու համար՝ անհատ քաղաքական եւ հասարակական գործիչներից վերկուսակցական թիմ ձեւավորելն է եւ ազգային ազատագրական պայքարի դրոշ բարձրացնելը։

Այդ ուժը պետք է սերտ համագործակցության եզրեր ստեղծի Հայ առաքելական եկեղեցու հետ, ինչպես 1918թ. վարչապետ Արամ Մանուկյանի եւ Գեւորգ 5-րդ Կաթողիկոսի հաղթական համագործակցությունն էր, ինչի արդյունքում Սարդարապատում մենք տոնեցինք պատմական կարեւորագույն հաղթանակ։

Նոր քաղաքական թիմը պետք է ձեւավորի շարժում եւ հնարավորինս արագ լուծի իր առջեւ դրված հետեւյալ խնդիրները.

- անկախ գաղափարա-քաղաքական տարաձայնություններից, փորձել շարժման համահեղինակ դարձնել եւ համախմբել ոչ իշխանական մյուս քաղաքական միավորներին ու հասարակության մեջ ճանաչում ունեցող անհատ գործիչներին,

- ձեւավորել Քաղաքական Խորհրդ։ Խորհրդի կողմից համախոհությամբ առաջադրել վարչապետի թեկնածու եւ ճշտել ձեւաչափ՝ վարչապետի թեկնածուին հասարակությանը ներկայացնելու համար,

- միասնաբար ծրագրել եւ իրականացնել պետությունն օր առաջ դավաճանի ճիրաններից ազատելու գործողություն,

- ձեւավորել անցումային ժամանակավոր կառավարություն մինչեւ 1,5 տարի ժամկետով՝ պետության սողացող գահավիժումը կասեցնելու, պաշտպանության, անվտանգային, դիվանագիտական, տնտեսական օրախնդիր հարցերին որոշակի հրատապ լուծումներ տալու հիմնարրույթներով,

- Ժամանակավոր կառավարությունը վայր պետք է դնի իր լիազորությունները ԱԺ արտահերթ ընտրություններից անմիջապես հետո,

-ստեղծել Արցախի հարցերով զբաղվող համապատասխան կառույց

- ձեւավորել Սփյուռքի հետ աշխատող մարմին, որը պետք է համակարգի Քաղաքական խորհրդի եւ Սփյուռքի հետ համատեղ գործունեությունը,

- ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ մշակել համատեղ գործողությունների ծրագիր։

- նաեւ ձեւավորել համապատասխան կառույցներ՝ երիտասարդության, մտավորականության, տարբեր սոցիալական եւ ոլորտային խմբերի հետ աշխատանք տանելու համար։

Մինչեւ այս ծրագրի ամբողջական իրականացումը այդ ընթացքում թշնամու կողմից հարձակման դեպքում, ինչը հնարավոր եմ համարում, ձեւավորված Խորհուրդը պետք է իրավիճակին համարժեք որոշում կայացնի՝ հայրենիքի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ քայլեր իրականացնելու համար։

Հ.Գ. Այս հոդվածն իր առաջարկություններով հանձնում եմ ձեր ուշադրությանը եւ պատրաստ եմ թե դիմագրքային եւ, անհրաժեշտության դեպքում, նաեւ առանձին հանդիպումների միջոցով քննարկել եւ լրամշակել այն»։

 

 Ռուբեն Հակոբյան