Փոխարժեքներ
15 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Այսօր ավարտվել է ագրարային համալսարանում ռեկտորի մրցույթի համար փաստաթղթերի ընդունումը։ Yerkir.am- ին ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանը փոխանցեց, որ հայտ են ներկայացրել 4 թեկնածու՝ Արևիկ Ազիզյանը, Հայկ Ղազարյանը, Հրաչյա Զաքոյանը և Սոնա Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ ընտրության կազմակերպման գործընթացը դեռ նոր է մեկնարկել, սակայն Yerkir.am-ի տեղեկություններով արդեն թույլ են տրվել էական խախտումներ: Մասնավորապես, խորհրդի կողմից տարածված մրցույթի հայտարարության մեջ նշվում է, որ հավակնորդները պետք է իրենց փաստաթղթերը հանձնեն համալսարանի աշխատակազմի ղեկավարին, ում գործատուն ի պաշտոնե հանդիսանում է ռեկտորը: ՀՀ օրենսդրության և ագրարային համալսարանի կանոնադրության համաձայն ռեկտորի ընտրությունը կազմակերպում է հոգաբարձուների խորհուրդը, այլ ոչ թե ռեկտորը կամ ռեկտորի կողմից նշանակված անձը: Կանոնադրության համաձայն հոգաբարձուների խորհրդի իրավասությունը հանդիսացող հարցերն արգելվում է փոխանցել այլ մարմնի: Իսկ թե ինչու է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ի հեճուկս կանոնադրության վարվել այդպես և ինչու է դրա վրա աչք փակում լիազոր մարմինը ԿԳՄՍ նախարարությունը, ի դեմս նախարար Ժաննա Անդրեասյանի, թերևս հետապնդում է մեկ նպատակ. համալսարանի ռեկտոր դարձնել Հրաչա Զաքոյանին, ով ի դեպ անուրանալի և անմնացորդ ներդրում ունեցավ համալսարանի տարածքը ֆրանսիական համալսարանին նվիրաբերելու գործում: Հ.Գ. Մրցույթի հայտարության տեքստում հոգաբարձուների խորհուրդը ֆիքսել է նաև հավակնորդների և փաստաթղթերն ընդունող աշխատակազմի ղեկավարի շփման ժամերը` 11:00-15:00, որն ի դեպ ևս խախտում է և սահմանված չէ ռեկտորի ընտրության կանոնակարգով: Համալսարանում կատակում են, որ դա ուղղակի հարմարացրել են լրիվ դրույքով աշխատող աշխատակազմի ղեկավարի գրաֆիկի հետ:
Նշենք, որ ռեկտորի ընտրության մրցույթը անցկացվելու է մարտի 19-ին: