|
Փոխարժեքներ
20 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօր՝ օգոստոսի 2-ին, գումարել է նիստ, որի օրակարգում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման վերաբերյալ հարցը։
ՀՌՀ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ նիստի օրակարգի հաստատումից հետո հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակցության համար հայտ ներկայացրած «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունները հրապարակեցին հայտերը, ներկայացնելով իրենց կատարած աշխատանքները և հետագա գործունեության մասին ծրագիրը։
Հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելու համար ունենալու է մինչև 60 օր, որից հետո վարկանիշային գնահատման միջոցով կհայտարարի հաղթող ընկերության անունը: