|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի գրասենյակը գրում է․
«Վարչապետի խոսնակին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ընտրապայքարը լարելու կամ ինչպես ինքն է ասում՝ թեժացնելու փորձերից, ինչպես նաև «հնացած» մերկապարանոց մեղադրանքներից և որակումներից, ինչքան էլ որ մենք այս փուլում զրպարտանքի համար դատարան դիմելու ժամանակ չունենք։
Մենք հասկանում ենք, որ Ձեր միսիան Գյումրու խաղաղ ընտրական միջավայրը պոպուլիստական նախկին-ներկա, սրա արբանյակ, նրա արբանյակ, կրիմինալ կամ թալանչի կեղծ թեզերով կրկին թունավորելն է և ժողովրդին իբրև միակ «հրեշտակ» կամ «փրկիչ» ներկայանալը։ Դուք մի բան միայն չեք հաշվարկել . սա Գյումրին է, և այստեղ մարդիկ գործով են գնահատվում հիմար ճառերի փոխարեն։
Կրկին խորհուրդ կտայինք վարչապետի խոսնակի պաշտոնն օգտագործել հանուն հայրենի քաղաքի բարօրության, ոչ թե պառակտիչ և սին թեզերով այն թունավորելու»։