կարևոր
547 դիտում, 10 ժամ առաջ - 2025-03-21 14:54
Հասարակություն

Գյումրին էնպես էի պահում, որ ասում էին՝ հայրաքաղաք, հիմա գյոզալական քաղաքը համայնք են սարքել․ Վարդան Ղուկասյան

«Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր շարունակում է իր նախընտրական քարոզարշավը՝ գյումրեցիներին ներկայացնելով իր ծրագիրը։   

Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ իր պաշտոնավարման 13 տարիների ընթացքում Գյումրիում 17 հազար բնակարան է կառուցվել, մինչ մյուս բոլոր քաղաքապետերը միասին 7500 բնակարան են կառուցել։

Վարդան Ղուկասյանը խոստացավ քաղաքապետի պաշտոնում ընրվելու դեպքում 50 տոկոսով ավելացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը, աշխատատեղեր կհիմնի, կկարգավորի քաղաքի կենտրոնական փողոցներում առաջացող խցանումների հարցը։