Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը գրում է․
«Լսում ենք լակոտակրատիայի կարկառուն ներկայացուցիչ այս հայրենավաճառի (ոմն 3-րդ մասցի լևոնածին Գևորգ Պապոյան, ով այժմ ԱԺ-ում մեր հարկերից պատգամավորական ռոճիկ է ստանում) մտքերն ու վերստին համոզվում. երկիրն այս շակալների ձեռքից պետք է շութափույթ ազատագրել:
«Ասում եք՝ պատերազմից հետո դիրքեր ենք տվել (գավառական այս փնթի հայրենավաճառը նկատի ունի Սյունիքի անառիկ դիրքերը, որոնք հանձնվեցին 2020 թ. դեկտեմբերի 18-ին՝ գլխավոր դավաճանի՝ հայ ժողովրդի թիկունքում ունեցած դավաճանական - բանավոր ըմբռնումներով), ո՞ր դիրքերը, էն որ 2010 թ. ձեր ընդունած օրենքով գրել եք Ադրբեջանի հանրապետությո՞ւն: Այ էդ դիրքե՞րն ենք տվել»:
Ինձ այս փնթու ողորմելի տրամաբանությունը չի զարմացնում այնքան, որքան դա ճշմարտության տեղ ընդունող հասարակության մի հատվածի վարքագիծը:
Փաստորեն՝ «նախկիններն» այդ օրենքի մեջ այդ ձևակերպումը տվել էին, և դուք էլ, հայտնաբերեցիք այն ու «ստիպված» անհապաղ կիրառեցի՞ք: Թե՞ գլխավոր դավաճանի կողմից հայրենիքը հանձնելուց հետո պատահաբար գտաք այն ու որոշեցիք մարդկանց մոլորեցնել:
Կամ, եթե «նախկինները» վատն էին և ոչ հայանպաստ օրենք էին ընդունել, բա ձեր՝ իշխանության գալու իմաստը ո՞րն էր, նախորդների բացերը շտկելը՞, թե՞ անհապաղ կյանքի կոչելը:
Եթե այդ օրենքն էր պատճառը Սյունիքի դիրքերի հանձնման, ապա դժվար է՞ր այն փոխելը, դժվար է՞ր 8 տասնյակ ուսապարկերով կոճակը մեկ անգամ ավել սեղմելը և հարայ-հրոցով հայտարարելը, որ «բացահայտվել է մեծ դավաճանություն»:
Այսինքն, լակոտակրատիայի և ցինիզմի մարմնացում այս փնթին քննադատում է նախկիններին մի օրենք ընդունելու համար, որը իրենք ոչ թե փոխել այլ, ուշադրություն, ԿԻՐԱՌԵԼ ԵՆ:
Ա՛յ փնթի, եթե «նախկիններն» ըստ քեզ վատն էին և վատ օրենք էին ընդունել, ապա դուք վատի ամենագերադրական աստիճանի մեջ եք, դուք վատթարագույնն եք, դուք չարիք եք, դուք հայրենավաճառ ստահակներ եք, դուք լակոտիզմով եք տառապում՝ այն աստիճան, որ հա՛մ թուրք-ադրբեջանական նիկոլագռզոյական քիրվայության համար հանձնել եք նսեմացուցիչ հայտարարությամբ չնախատեսված հայրենիքը, հա՛մ այն փորձում եք բարդել այդ գործընթացի հետ բացարձակ առնչություն չունեցող ինչ-որ մի օրենքի ու «նախկինների» վրա:
Դե, եթե այդպես է, ապա ինչու՞ այսօր իսկ օրենք չեք ընդունում Էրզրումի կամ Բայազետի մասին և գնում, ազատագրում դրանք:
Էդ ներպետական ինչ-օրենք երբվանի՞ց դարձավ միջազգային պայմանավորվածության, հայրենիքը հանձնելու հիմք ու պատճառ, հը՞, այ ողորմելի...
***
Հիշեցնեմ՝ սա նա է, ով իր անձը գովազդելու համար սեփական դասախոս հորը ներկայացնում էր իբրև Քոչարյանի ժամանակ քաղաքական հետապնդումների զոհ: Բնականաբար, այդ փուչիկը կարճ ժամանակում պայթեցվեց մեր կողմից»: