|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գեւորգ Պապոյանի առաջարկած աղմկահարույց նախագիծը, որով առաջարկում է օրենքը փոխել, որ կառուցապատողներին բանկը հիպոթեքային պայմանագրերի գումարները տրամադրի ոչ թե կառուցապատման սկզբում, այլ՝ վերջում, երբ բնակարանները հանձնվեն շահառուներին, բունտ է հասունացրել կառուցապատողների մոտ։ Մի քանի տասնյակ կառուցապատողներ, մեր տեղեկություններով, դիմել են Նիկոլ Փաշինյանին եւ հանդիպում-քննարկում խնդրել:
Որոշ տեղեկություններով, մոտ ժամանակներս Փաշինյանը կընդունի նրանց, քննարկմանը կմասնակցի նաեւ Պապոյանը, իսկ երկուշաբթի փոխվարչապետերն են հրավիրված խորհրդարան՝ ֆինանսավարկային հանձնաժողովում շահագրգիռ պատգամավորների հետ քննարկելու նախագիծը։ Ի դեպ, անհնարին է, որ Պապոյանը նման նախագիծ ներկայացներ՝ առանց համաձայնեցնելու վերադասի հետ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում